«Մանեսթեր Յունայթեդի» 18-ամյա կիսապաշտպան Ադնան Յանուզայը խոստովանել է, որ երջանիկ կլիներ իր ողջ կարիերան անցկացնել «Օլդ Թրաֆորդում»:
Եթե «Յունայթեդի» ֆուտբոլիստներից որևէ մեկը Դևիդ Մոյեսի ժամանակ առաջընթաց է ունեցել, ապա դա Յանուզայն է, ով կարողացավ տեղ գտնել թիմի հիմնական կազմում, իսկ հոկտեմբերին Ադնանը նոր պայմանագիր ստորագրեց: Այժմ նա հուսով է՝ շատ բանի կհասնի «Յունայթեդում»:
-Եթե ցանկանում ես ավելի լավը դառնալ, ապա պետք է միշտ առաջ գնաս և քրտնաջան աշխատես: Իմ ծնողները միշտ ինձ ասել են, որ լավագույնը դառնալու համար պետք է անընդհատ աշխատել:
Ֆուտբոլում տարիքը մեծ դեր չունի: Եթե դու բավական լավն ես, ապա խաղալու հնարավորություն կստանաս: Կարծում եմ՝ մարզիչն ինձ հնարավորություն տվեց, քանի որ նա ուզում է հնրավորություն տալ երիտասարդներին,- MUTV-ին տված հարցազրույցում ասել է Յանուզայը: