«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը «Յուվենտուսի» հետ խաղից հետո հարցազրույցում ասել է, որ «Չելսիի» բոլոր ֆուտբոլիստները խմբային փուլի վերջին խաղում երկրպագելու են «Շախտյորին»:
-Առաջին հերթին մենք կկենտրոնանանք մեր խաղի վրա, որն անպայման պետք է հաղթենք: Հուսով եմ մյուս խաղում «Շախտյորը» կկարողանա առաջավելության հասնել «Յուվենտուսի» նկատմամբ: Այդ խաղում բոլորս երկրպագելու ենք «Շախտյորին»:
Հիշեցնենք, որ «Չելսին» փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր կվաստակի միայն այն դեպքում, երբ իրենք հաղթեն «Նորշելանդին», իսկ «Շախտյորը»՝ «Յուվենտուսին»: