«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն հայտնել է, որ իր թիմին հարկավոր են երկու նոր խաղացողներ Պրեմիեր Լիգայում մնալու համար:
Տրանսֆերային պատուհանի բացվելուն պես «կաչաղակները» ստիպված էին վաճառել Դեմբա Բային, իսկ Լոիկ Ռեմիի համար պայքարում պարտվեցին «Քուինս Պարկ Ռեյնջերսին»: Թիմին միացել է միայն մեկ խաղացող՝ պաշտպան Մաթյո Դեբյուշին: Սա իհարկե քիչ է մարզչի համար:
-Պետք է ձեռք բերենք երկու-երեք նոր ֆուտբոլիստների որպեսզի, չանհանգստանանք դուրս մնալու մասին: Որոշակի ճնշման տակ ենք հիմա:
Մենք շոկի մեջ են, որովհետև չստացվեց ձեռք բերել Ռեմիին: Հիասթափված եմ: Այսքան ջանքեր գործադրեցինք, սակայն ապարդյուն: Մենք ֆանտաստիկ առաջարկ արեցինք նրան, սակայն նա չհամաձայնվեց:
Ֆինանսական տեսանկյունից ակումբը լավ վիճակում է, սակայն չենք պատրաստվում մեծ գումարներ վատնել,- հայտնել է Պարդյուն The Sun-ին տված հարցազրույցում: