• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալեքս Բրյուս. «Պրեմիեր Լիգայում Հադլսթոունը լավագույնն է»

Թոմ Հադլսթոուն«Հալլ Սիթիի» կենտրոնական պաշտպան Ալեքս Բրյուսն իր թիմակից Թոմ Հադլսթոունին համարում է Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստը:

Անցած շաբաթ օրը Հադլսթոունը հիանալի խաղաց «Ֆուլհեմի» դեմ՝ կատարելով երկու գոլային փոխանցում և դառնալով գոլի հեղինակ: Բրյուսի կարծիքով, այդ խաղով Թոմն արժանի է Անգլիայի հավաքականի հետ աշխարհի առաջնությանը մասնակցելուն:

-Եթե նա շարունակի նույն ոգով, ապա պետք է մեկնի Բրազիլիա: Այս պահին ինձ համար Թոմից լավ ֆուտբոլիստ չկա:

«Ֆուլհեմի» դարպաս խփած նրա գոլն ուղղակի անհավատանլի էր: Միայն մի քանի ֆուտբոլիստներ են կարող դա անել:

Եթե Ռոյ Հոջսոնը ներկա լիներ «Ֆուլհեմի» դեմ խաղին, ապա Թոմը Բրազիլիա մեկնելու հրավեր կստանար,- ասել է Բրյուսը: Daily Mirror