Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Յանգ Բոյզի» նկատմամբ տարած հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» համար ունեցավ նաև իր բացասական կողմերը։ Այդ խաղում վնասվածքներ ստացան Մանուել Ականջին ու Ջոն Սթոնսը։
Նախօրեին «Սիթին» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց «Յանգ Բոյզի» նկատմամբ և ժամանակից շուտ նվաճեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը: Սակայն ամենինչ այդքան էլ ուրախալի ավարտ չունեցավ «քաղաքայինների» համար։
Ականջին, ով պետք է խաղար հանդիպման առաջին րոպեներից, վնասվածք ստացավ նախավարժանքի ժամանակ, իսկ Սթոնսին ստիպված եղան փոխարինել ընդմիջմանը:
«Մանուելը մեջքի հետ կապված խնդիրներ ունի, երբ նման խնդիր է լինում, դու չես կարող խաղալ»:
«Եվ, ցավոք, կրկնվեց Ջոնի վնասվածքը: Ես շատ եմ ցավում նրա համար, որովհետև նա շատ պրոֆեսիոնալ է, և նա շատ է աշխատում: Դա մեծ կորուստ է մեզ համար: Ջոնն չափազանց կարևոր է մեզ համար: Այժմ նա պետք է վերականգնվի: Մրցաշրջանը երկար է, և նա կվերադառնա էլ ավելի ուժեղացած»,- ասել է Գվարդիոլան TNT Sports-ին տված հարցազրույցում։
Ավելացնենք, որ Սթոնսը բաց է թողել այս մրցաշրջանի առաջին 7 հանդիպումները ազդրի վնասվածքի պատճառով։