«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ եզրային հարձակվող Ամադ Դիալոն ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը։
Հուլիսի 23-ին «Արսենալի» դեմ «Յունայթեդի» նախամրցաշրջանային հանդիպման ժամանակ Դիալոն վնասեց ծունկը։
«Յունայթեդը» չի նշել Ամադի խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետ՝ միայն ասելով, որ 21 ամյա կոտդիվուարցին «բաց կթողնի 2023/24 մրցաշրջանի առաջին հավտածը»:
Դիալոն վերադարձավ «Յունայթեդ» այս ամառ «Սանդերլենդում» վարձավճարով անցկացրած փայլուն մրցաշրջանից հետո, որտեղ նա 13 գոլով դարձավ թիմի լավագույն ռմբարկուն:
Դիալոյի վնասվածքը կարող է նրան զրկել գործուղումից: Նախկինում Ամադին վարձավճարով ցանկանում էին ձեռք բերել «Բերնլին», «Շեֆիլդ Յունայթեդը», «Լեսթերը», «Սաութհեմպտոնը» և, իհարկե, «Սանդերլենդը»: