«Էվերթոնը» պայմանագիր կնքեց «Լիլլի» կիսապաշտպան Ամադու Օնանայի հետ։
Դեռ անցած շաբաթվանից «Վեսթ Հեմը» համաձայնեցրել էր փոխհատուցման չափը՝ 33,5 մլն ֆունտ, Օնանայի համար։ Սակայն չէր կարողացել համաձայնության հասնել հենց ֆուտբոլիստի հետ։
Այս ամենից կարողացավ օգտվել «Էվերթոնը»։ Ամադուն՝ հյուրի կարգավիճակով այցելել էր անցած տուրում «Էվերթոնի» և «Չելսիի» դիմակայությանը։
Այսպիսով 20-ամյա բելգիացի կիսապաշտպանը «Էվերթոնի» հետ կնքեց պայմանագիր մինչև 2027թ․ և դարձավ «Գուդիսոն Պարկի» 5 նորեկներից մեկը այս տրանսֆերային պատուհանի շրջանակներում։
«Լիլլում» Օնանան անցկացրեց ընդամենը մեկ մրցաշրջան` մասնակցելով 42 հանդիպման։ Մինչ «Լիլլ» տեղափոխվելը նա խաղացել է «Համբուրգում» և «Հոֆենհայմում»։