2005 թվականին Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչում արձանագրվել է մարզադաշտում աղմուկի ռեկորդ:
«Լիվերպուլի» պաշտպան Յոն Արնե Ռիիսեի գոլից հետո մերսիսայդյան ակումբի երկրպագուները 130.7 դեցիբել ուժգնությամբ աղմուկ առաջացրին, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այդ խաղում «Լիվերպուլը» մրցում էր «Չելսիի» հետ:
Նախորդ ռեկորդը կազմում է 128.74 դեցիբել և սահմանվել է 2000 թվականին՝ ամերիկյան «Դենվեր Բրոնկոս» ակումբի խաղի ժամանակ: