«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը պատմել է, որ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն այս մրցաշրջանում իր գլխավոր նպատակն էր:
«Յունայթեդն» այս մրցաշրջանում արդեն նվաճել է Լիգայի գավաթը և հունիսի 3-ին Անգլիայի գավաթի եզրափակիչում կհանդիպի հարևան «Մանչեսթեր Սիթիին»:
Տեն Հագի համար, այնուամենայնիվ, այդ ձեռքբերումները ոչինչ են այն փաստի համեմատ, որ «Յունայթեդը» ապահովեց տեղը Պրեմիեր լիգայի լավագույն 4-ում և այդպիսով որակավորվեց Չեմպիոնների լիգային, ինչպես Էրիկը բացահայտեց հինգշաբթի երեկոյան «Չելսիի» նկատմամբ 4-1 հաղթանակից հետո:
«Ես միշտ մեծ ակնկալիքներ ունեմ ինքս ինձնից, և կարծում եմ, որ այս ակումբի տեղը Չեմպիոնների լիգան է, այնպես որ դու պարտավոր են հայտնվել լավագույն 4-ում»:
«Բայց այս լիգան շատ ուժեղ է, կան շատ թիմեր, շատ ակումբներ, որոնք պայքարում են այդ տեղերի համար, և բոլորն էլ կարող են դա անել, քանի որ ունեն մեծ բյուջե և լավ կազմ»:
«Մենք տեսնում ենք, որ «Չելսին» ունի ահռելի մեծ և լավ կազմ՝ հիանալի խաղացողներով»։
«Հետևաբար մենք ուրախ ենք լավագույն 4-ում տեղ զբաղեցնելու համար: Կարծում եմ, որ մենք լավ մրցաշրջան անցկացրինք Պրեմիեր լիգայում: Ես կասեի, որ շատ լավ մրցաշրջան է»:
«Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգա մտնելը մրցաշրջանի գլխավոր նպատակն է եղել»,- Տեն Հագին է մեջբերում The Independent-ը։