«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ Լիսանդրո Մարտինեսը այս պահին Պրեմիեր լիգայի լավագույն պաշտպանն է։
Չնայած Պրեմիեր լիգայի չափանիշներով կենտրոնական պաշտպանի փոքր հասակի վերաբերյալ մտավախություններին և չնայած որոշակի դժվարություններին, Մարտինեսը փայլուն կերպով է հանդես գալիս «Յունայթեդում»:
Մարտինեսը օգնեց «Յունայթեդին» 2:1 հաշվով հաղթանակ տանել «Կրիստալ Փելեսի» նկատմամբ անցած տուրում` բարձրացնելով իր թիմին ԱՊԼ-ի երրորդ հորիզոնական, իսկ Լիսանդրոյի խաղը համոզեց Ֆերդինանդին, որ 25 ամյա արգենտինացին այժմ անզուգական է պաշտպանությունում:
«Հաշվի առնելով ներկայիս մարզավիճակը՝ չեմ կարծում, որ որևէ մեկը դրա հետ համաձայն չի լինի»։
«Կարծում եմ՝ նա գերիշխում է, ագրեսիվ է, առաջնորդ է, լավ է շփվում գործընկերների հետ, բնավորություն է ցույց տալիս, իրեն ցույց է տալիս կարևոր պահերին»,- ասել է Ֆերդինանդը YouTube-ի իր ալիքում։