«Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Վեստ Հեմը» և «Լեսթերը» հայտնվել են ՈՒԵՖԱ-ի դիտացանկում՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:
Այսօր ՈՒԵՖԱ-ն պատժել է եվրոպական ութ ակումբների՝ ՖՖՓ-ի կանոնները խախտելու համար։ Եվրոպական մրցումներում հանդես գալու համար տույժերը կհանվեն նրանց մրցանակային գումարից: ՊՍԺ-ն 10 մլն եվրոյով (8,6 մլն ֆունտ) շատ տուգանվեց քան եվրոպական մնացած ակումբները։
Անգլիական ակումբները խուսափել են տուգանքներից, սակայն այսուհետ Պրեմիեր լիգայի չորս ներկայացուցիչներ կլինեն ՈւԵՖԱ-ի պաշտոնյաների հսկողության ներքո, հայտնում է Evening Standard-ը։
Նախկինում ՈՒԵՖԱ-ն աչք էր փակում եվրոպական ակումբների նմանատիպ գործողությունների վրա, հաշվի առնելով կորոնավիրուսային պանդեմիայի ազդեցությունը, սակայն այժմ կազմակերպությունը վերադառնում է թիմերի ֆինանսական հիգիենայի խիստ վերահսկողությանը: