Անգլիայի գավաթի 5-րդ փուլում միմյանց էին հանդիպել Պրեմիեր Լիգան ներկայացնող «Էվերթոնը» և «Սուոնսի Սիթին»:
Ռոբերտո Մարտինեսի սաները վստահ խաղ անցկացրին՝ հաղթելով 3:1 հաշվով: Մերսիսայդյան ակումբից գոլերի հեղինակ դարձան Լասինա Տրաորեն, Սթիվեն Նեյսմիթը և Լեյթոն Բեյնսը: Հյուրերի միակ գնդակը 16-րդ րոպեին խփեց Ջոնաթան դե Գուզմանը:
Գոլեր. Տրաորե՝ 5ր, դե Գուզման՝ 16ր, Նեյսմիթ՝ 65ր, Բեյնս՝ 73ր (11մ):