Տեղի է ունեցել Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: 1/2 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» հետ կմրցի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» զույգի հաղթողը:
Մյուս կիսաեզրափակչում «Ուիգանը» սպասում է «Միլուոլ» – «Բլեքբեռն» զույգի հաղթողին: Նշենք, որ կիսազերափակչում թիմերը մեկ անգամ կխաղան՝ առանց վերախաղարկման հնարավորության: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան «Ուեմբլի» մարզադաշտում:
Ավելացնենք, որ «Չելսի» – «Յունայթեդ» խաղի օրը դեռ որոշված չէ:
Անգլիայի գավաթի 1/2 եզրափակչի վիճակահանություն
«Միլուոլ» / «Բլեքբեռն» – «Ուիգան»
«Մանչեսթեր Յունայթեդ» / «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»