Ժոզե Մոուրինյուի թիմը Անգլիայի Գավաթի խաղարկության 4-րդ փուլում առավելության հասավ Ուիկոմբի նկատմամբ՝ 1-4։
Տոտտենհեմը հիմնականում խնդիրներ չունեցավ, չնայած, որ հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեցին տանտերերը։ Հետագայում լոնդոնցիները չորս անպատասխան գնդակ ուղրկեցին Ուիկոմբի դարպասը, հատկապես փայլեց Նդոմբելեն, ով փոխարինման դուրս գալով դուբլ ձևակերպեց։