Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են մասնակցելու Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ-ի առաջնությանը:
Չնայած իրենց ոչ վաղ առողջական խնդիրներին, հավաքական են հրավիրվել Ֆիլ Ջոնսը, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և Ջեկ Ուիլշերը: Հոջսոնը հավաքական է հրավիրել նաև «Սաութհեմպտոնի» 18-ամյա պաշտպան Լյուկ Շոուին, ով մինչ այս պահը հավաքականում ընդամենը մեկ խաղ է անցկացրել:
Արդեն հաջորդ շաբաթ Հոջսոնն իր ֆուտբոլիստների հետ կմեկնի Պորտուգալիայի մարզաբազա: Մայիսի 30-ին սնգլիացիները «Ուեմբլիում» ընկերական խաղ կանցկացնեն Պերույի հավաքականի հետ:
Անգլիայի հավաքականի հայտացուցակը.
Դարպասապահներ. Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»), Բեն Ֆոսթեր («Վեստ Բրոմվիչ»), Ֆրեյզեր Ֆոսթեր («Սելթիկ», Շոտլանդիա):
Պաշտպաններ. Լեյթոն Բեյնս, Ֆիլ Ջագելկա (երկուսն էլ «Էվերթոնից»), Գարի Կեհիլ («Չելսի»), Գլեն Ջոնսոն («Լիվերպուլ»), Ֆիլ Ջոնս, Քրիս Սմոլլինգ (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդից»), Լյուկ Շոու («Սաութհեմպտոն»):
Կիսապաշտպաններ. Սթիվեն Ջերարդ, Ջորդան Հենդերսոն, Ռահիմ Ստերլինգ (բոլորն էլ «Լիվերպուլից»), Ռոս Բարքլի («Էվերթոն»), Ադամ Լալանա («Սաութհեմպտոն»), Ֆրենկ Լեմպարդ («Չելսի»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի»), Ալեքս-Օքսլայդ Չեմբերլեն, Ջեկ Ուիլշեր (երկուսն էլ «Արսենալից»):
Հարձակվողներ. Ռիկի Լամբերտ («Սաութհեմպտոն»), Ուեյն Ռունի, Դենիել Ուելբեք (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդից»), Դանիել Սթարիջ («Լիվերպուլ»):
Անգլիայի հավաքականի հրավերին «սպասողների ցուցակը».
Ջոն Ռադի («Նորվիչ»), Ջոն Ֆլանագան («Լիվերպուլ»), Ջոնս Սթոնս («Էվերթոն»), Մայքլ Կերրիկ, Թեմ Քլևերլի (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդից»), Էնդի Քերոլ («Վեստ Հեմ»), Ջերմեյն Դեֆո («Տորոնտո», Կանադա):