«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեսոնը հայտնել է, որ չի մտածում ակումբից հեռանալու մասին:
Շաբաթներ առաջ բրիտանական թերթերը գրեցին, որ «Յունայթեդը» պատրաստվում է բաժանվել Անդերսոնից: Իսկ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ բրազիլիացի կիսապաշտպանին ցանկանում է վարձակալել «Ֆուլհեմը», որի մարզչական շտաբում այժմ աշխատում է Ռենե Մալեստինը, ով ամռանն էր հեռացել «Յունայթեդից»:
-Ես ոչինչ չեմ կարող ասել այլ ակումբների հետաքրքրության մասին: Ես «Մանչեսթեր Յունայթեդում» եմ և շարունակում եմ լինել «Յունայթեդի» ֆուտբոլիստ:
Ես չեմ մտածում հեռանալու մասին: Մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես կարող եմ օգնել ակումբին, իմ խաղընկերներին և ինչպես ցուցադրեմ իմ լավագույն խաղը: Ես սիրում եմ այս ակումբը և երկրպագուներին,- Անդերսոնի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը: