• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անդրե Այուն միացավ «Սուոնսիին»

Անդրե ԱյուԱմառային տրանսֆերայն պատուհանի ընթացքում «Սուոնսի Սիթիի» առաջին նորեկը դարձավ «Մարսելի» նախկին կիսապաշտպան Անդրե Այուն:

25-ամյա Այուի համար պայքարում էին Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբները, սակայն Գանայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ընտրեց «Սուոնսին»՝ չորս տարվա պայմանագիր ստորագրելով «կարապների» հետ:

Ուելսյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Անդրեն Գարի Մոնկի թիմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով և կարող է գործել հարձակման ցանկացած գոտում՝ այդ թվում նաև եզրերում:

Ավելացնենք, որ Այուն միջազգային խաղերի մեծ փորձ ունի: Անդրեն Գանայի հավաքականում մասնակցել է 62 հանդիպման, իսկ Աֆրիկայի Գավաթի վերջին խաղարկության ժամանակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն:

Հետաքրքիր փաստեր