«Չելսիի» հարձակվող Անդրե Շյուրլեն վստահ է, որ իր թիմակից Էդեն Ազարը կմնա «Սթեմֆորդ Բրիջում»:
Մրցաշրջանի վերջում բելգիացի փլեյմեյքերը բաց կոնֆլիկտ ունեցավ իր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ՝ հայտնելով, որ «կապույտները» ստեղծված չեն ֆուտբոլ խաղալու համար, այլ՝ միայն պաշտպանվելու:
Այդ դեպքից հետո թերթերը սկսեցին գրել, որ ամռանը «Չելսին» կարող է վաճառել Էդենին, և անմիջապես հայտնի դարձավ, որ 23-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Սակայն Շյուրլեն վստահ է, որ ի խաղընկերը կմնա Լոնդոնում:
-Ակումբը և մարզիչը լավ գիտեն, որ Էդեն Ազարը տաղանդավոր և լավ ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ դրա մասին պետք չէ մոռանալ: Իհարկե, մի քանի հայտարարություն է եղել, սակայն ես վստահ եմ, որ Էդենը երջանիկ է «Չելսիում», և Մոուրինյոն ուրախ է, որ նրա նման ֆուտբոլիստ ունի: Հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ կարգին կլինի,- ասել է Շյուրլեն: Goal