«Չելսին» պաշտոնապես հաստատեց «Բայերի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Անդրե Շյուրլեի տեղափոխությունը: Գործարքը գնահատվում է 18 մլն ֆունտ:
«Ազնվականները» պայքարում էին Անդրեի համար անցած ամռանից սկսած, և միայն հիմա, հաղթահարելով մի շարք դժվարություններ, կարողացան համաձայնության գալ տաղանդավոր ֆուտբոլիստի տեղափոխության հետ կապված:
Շյուրլեն հինգ տարվա պայմանագիր է ստորագրել «Չելսիի» հետ և ստացել է 14 համարի մարզաշապիկը: Ազգային հավաքականում 22-ամյա Շյուրլեն անցկացրել է 24 խաղ և խփել` 7 գնդակ: