«Ռեդինգի» սեփականատեր Անտոն Զինգարևիչը հայտնել է, որ իր ակումբի ֆինանսական կողմը չի տուժի Պրեմիեր Լիգայից դուրս մնալու պատճառով, քանի որ իրենք չեն պատրաստվում երկար մնալ Չեմպիոնշիփում:
Անցած հանգստյան օրերին պարզ դարձավ, որ «Ռեդինգը» լքում է Պրեմիեր Լիգան: Սակայն Զինգարևիչը մտադիր է մեկ տարի անց վերադառնալ այս առաջնություն:
-Ֆինանսական տեսանկյունից մեզ մոտ ամեն ինչ լավ է: Մենք խոհեմ ենք ղեկավարում ակումբը: Այդպես է լինելու նաև ապագայում:
Ակնհայտ է, որ Պրեմիեր Լիգայի հեռուստատեսային հեռարձակումների հետ կապված նոր պայմանագիրը մեզ կօգներ, բայց մենք կվերադառնանք 12 ամսից: Չեմ ցանկանում մտածել այն մասին, թե ինչ կարող էր տեղի ունենալ: Մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, որ կատարենք մեր առաջադրանքը (վերադառնալու) առաջիկա 12 ամիսներին,- հայտնել է սեփականատերը: BBC Radio Berkshire