«Ռեդինգի» սեփականատեր Անտոն Զինգարևիչը երկուշաբթի հանդիպել է ակումբի խաղացողների և ներկայացուցիչների հետ և բացատրել, թե ինչու է ազատել գլխավոր մարզիչ Բրայան Մակդերմոտտին:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից 9 տուր առաջ Զինգարևիչը գործից ազատեց գլխավոր մարզչին: Այժմ սեփականատերը հույս ունի հրավիրել այնպիսի մասնագետի, որ կկարողանա բարելավել «Ռեդինգի» խաղը և ապահովել նրա տեղը Պրեմիեր Լիգայում:
Ինչպես հայտնում է «Ռեդինգի» պաշտոնական կայքը, երկուշաբթի օրը ռուս գործարարը եկել է ակումբ և հայտնել, որ Մակդերմոտտի հեռացումը «դժվար որոշում» էր: Բացի Բրայանից ակումբը լքել են նաև նրա երկու օգնականները:
Ավելացնենք, որ առաջիկա շաբաթ օրը թիմը հյուրընկալվելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: