«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է եզրային հարձակվող Անտոնիի վերադարձի մասին մարզումներին:
Սեպտեմբերի 10-ին «Յունայթեդը» հայտարարություն է տարածել Անտոնիի մասին, ում բռնության մեջ մեղադրել է իր նախկին ընկերուհի Գաբրիելա Կավալինը։ 23 ամյա հարձակվողը, ով օրեր առաջ հեռացվել էր Բրազիլիայի հավաքականից, անժամկետ արձակուրդ էր ստացել։
Այդ ժամանակվանից Անտոնին հասցրել է այցելել հայրենիք, իսկ հինգշաբթի նա ցուցմունք է տվել Մեծ Մանչեսթերի ոստիկանությանը, որը հարցաքննության արդյունքների հիման վրա որոշել է ոչ մի պատժամիջոց չկիրառել ֆուտբոլիստի նկատմամբ։
Ոստիկանական բաժանմունք այցի հաջորդ օրը Անտոնիին «Յունայթեդը» թույլ տվեց մարզվել: «Կարմիր սատանաները» հայտնում են նաև, որ «Այաքսի» նախկին խաղացողը կրկին կարող է մասնակցել հանդիպումներին:
Այնուամենայնիվ, BBC-ն չի ակնկալում, որ Անտոնին, ով բաց է թողել «Յունայթեդի» վերջին չորս հանդիպումները, կխաղա «Կրիստալ Փելեսի» դեմ շաբաթ օրը։