«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնիո Վալենսիան կարծում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը վերադարձնելու համար իր թիմը հնարավոր է՝ Ռոբին վան Պերսիի կարիքը չունենար:
Հոլանդացու խփած 25 գնդակներն օգնեցին «կարմիր սատանաներին»՝ նվաճելու այս տիտղոսը:
-Մրցաշրջանի սկզբում մենք ուժեղ տրամադրվածություն ունեինք, որ նվաճենք այս տիտղոսը, որ մենք հավանաբար կարող էինք անել և առանց Ռոբին վան Պերսիի:
Մինչդեռ Ռոբինն ունի այնպիսի մեծ կարողություններ, բարձրակարգ վարպետություն և կարող է գործնականում լուծել ցանկացած խնդիր: Ես՝ որպես վինգեր, հաճույք եմ ստանում նրա հետ խաղալուց և միասին աշխատելուց,- հայտնել է Վալենսիան: Daily Mail