«Նյու Յորք Ռեդ Բուլզի» հարձակվող Թիերի Անրին ամենայն հավանականությամբ կկարողանա «Արսենալին» օգնել հունվարի 6-ին «Սուոնսիի» դեմ խաղում:
Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, «զինագործները» ակտիվորեն բանակցում են Անրիի ներկայիս ակումբի հետ:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հուսով է, որ Անրին կկարողան մասնակցել Անգլիայի գավաթի երրորդ փուլի խաղին, որում «զինագործները» կմրցեն «Սուոնսիի» դեմ:
Վենգերը ցանկանում է, որ Անրին Լոնդոնում մնա մինչև ՄԼՍ-ի մրցաշրջանի սկսվելը: