Պրեմիեր լիգան տվել է իր թույլտվությունը, որպեսզի Infinite Athlete-ը դառնա «Չելսիի» նոր տիտղոսային հովանավորը:
Three հեռահաղորդակցական ընկերությանը փոխարինող չգտնելուց հետո «Չելսին» ստիպված եղավ ներկայացնել 2023/24 մրցաշրջանի իր նոր մարզահագուստը՝ առանց տիտղոսային հովանավորի:
Նոր մրցաշրջանի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ «Չելսին» վերջապես կատարել է իր որոշումը տիտղոսային հովանավորի հարցում՝ համաձայնեցնելով Infinite Athlete-ի հետ տարեկան 40 միլիոն ֆունտ արժողությամբ գործարք:
Այնուամենայնիվ, Պրեմիեր լիգայի մոտ որոշ հարցեր առաջացան Infinite Athlete-ի և «Չելսիի» սեփականատերերի միջև եղած կապի վերաբերյալ և արդյո՞ք գործարքը արդար շուկայական արժեք ունի, ինչը ստիպեց «ազնվականներին» դիտարկել այլընտրանքային տարբերակ Riyadh Air-ի տեսքով:
Այնուամենայնիվ, «Չելսիին» հաջողվել է փարատել Պրեմիեր լիգայի մտահոգությունները, և The Telegraph-ն ակնկալում է, որ Սթեմֆորդ Բրիջը ներկայացնող ակումբը չորեքշաբթի օրը կհայտարարի Infinite Athlete-ի հետ համագործակցության մասին:
«Չելսին» դժվար թե իր մարզաշապիկների վրա ունենա իր նոր տիտղոսային հովանավորի պատկերանշանը չորեքշաբթի երեկոյան Լիգայի գավաթի 3-րդ տուրի «Բրայթոնի» դեմ հանդիպման ժամանակ, բայց պետք է այն առկա լինի հաջորդ երկուշաբթի «Ֆուլհեմի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում:
Առայժմ պարզ չէ, թե որքան կտևի «Չելսիի» պայմանագիրը Infinite Athlete-ի հետ: Հնարավոր է, որ սկզբից կողմերը հարաբերությունները պաշտոնականացնեն միայն մինչև մրցաշրջանի ավարտը։
Infinite Athlete-ը ծրագրում է դառնալ համաշխարհային ֆուտբոլի կարևոր խաղացող՝ տրամադրելով վիճակագրական տվյալներ ակումբներին և թույլ տալով երկրպագուներին դիտել հանդիպումները տարբեր տեսանկյուններից: