• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ԱՊԼ֊ն խորհուրդ է տվել «Էվերթոնից» հանել 12 միավոր

Պրեմիեր լիգան խորհուրդ է տվել անկախ հանձնաժողովին պատժել «Էվերթոնին»՝ հանելով 12 միավոր ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ անկախ հանձնաժողովը սկսել է գործի վերանայումը Պրեմիեր լիգայի կողմից «Էվերթոնի» դեմ ՖՖՓ-ի խախտումների հետ կապված մեղադրանքների վերաբերյալ:

«Իրիսները» մոտ երեք անգամ գերազանցում են Պրեմիեր լիգայի 3 տարվա կորստի սահմանաչափը՝ 105 միլիոն ֆունտ, սակայն հերքել են որևէ սխալ արարք և նշել են կորոնավիրուսային համաճարակի չնախատեսված հանգամանքները:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Պրեմիեր լիգան խորհուրդ է տվել հանձնաժողովին խստորեն պատժել «Էվերթոնին»՝ մերսիսայդյան ակումբից հանելով մինչև 12 միավոր։

Եթե ​​«Էվերթոնը» մեղավոր ճանաչվի, ապա նման պատիժը գործնականում մահապատիժ կլինի Շոն Դայչի թիմի համար, որը ներկայումս Պրեմիեր լիգայի 16-րդ տեղում է՝ անկման գոտուց երեք միավորով բարձր:

Նշենք, որ Անգլիայի բարձրագույն խմբի առաջնությունում ՖՖՓ-ի կանոնների խախտման համար միավորներ հանելու նախադեպեր չեն եղել։

Հանձնաժողովը «Էվերթոնի» դեմ պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի այս օրացուցային տարում:

Հետաքրքիր փաստեր