«Ստոկ Սիթիի» գլխավոր մարզիչ Տոնի Պուլիսը հաստատել է, որ ակումբը պատրաստ է վաճառել դարպասապահ Ասմիր Բեգովիչին, սակայն իր առաջ չի դնելու նպատակ՝ ազատվելու Բեգովիչից, որպեսզի ճանապարհ բացի երիտասարդ Ջեկ Բուտլանդի համար:
Ինչպես հայտնի է, հունվարին ակումբը ձեռք բերեց Ջեկ Բուտլանդին, որին վարձավճարով հետ ուղարկեց «Բիրմինգհեմ» մինչև մրցաշրջանի ավարտը:
Իսկ Բեգովիչը հրապարակավ հայտնեց, որ սպասում է իր վաճառքին հաջորդ ամռանը, հատկապես որ նրա անունը արդեն վաղուց կապում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Սակայն Պուլիսը կարծում է, որ հնարավոր է ցանկացած սցենար:
-Եթե մեզ դիմի «Մանչեսթեր Յունայթեդը» և առաջարկի շատ գումար, կամ դա անի մեկ այլ ակումբ, ապա մենք կդիտարկենք նրան վաճառելու հավանականությունը: Բայց ես դրա համար չեմ գնել Բուտլանդին:
Եթե հաջորդ մրցաշրջանի մեկնարկում մենք առաջվա պես ունենանք երեք դարպասապահ և զգանք, որ Ջեկը դեռ պատրաստ չէ, ապա նրան նորից վարձավճարով կհանձնենք:
Ես միտք էլ չեմ ունեցել հրավիրել Բուտլանդին՝ Ասմիրին կորցնելու վտանգից ելնելով: Մենք պարզապես զգացինք, որ սա հիանալի հնարավորություն է: Մենք նրան գերազանց գնով ձեռք բերեցինք,- հայտնել է Պուլիսը: Sky Sports