«Աստոն Վիլլան» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել 33-ամյա պաշտպան Ռիչարդ Դանին: Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ ոչ մի խաղ չի անցկացրել:
Ամառվանից իռլանդացին արդեն երեք անգամ վիրահատել է մեջքն ու աճուկները, մինչդեռ ակումբի գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտն առաջվա պես վստահում է խաղացողին: Նա պատրաստ է երկարաձգել Դանի պայմանագիրը, որը լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո:
-Խնդիրն այն չէ, որ նրա գործող պայմանագիրը լրանում է: Ես գիտեմ, թե ինչի է ընդունակ այս երիտասարդը: Նա 19 կամ 20 տարեկան չէ, որպեսզի փորձի տպավորել ինձ:
Ես պատրաստ եմ երկարաձգել նրա հետ համագործակցությունը, սակայն ամենակարևորն այն է, որ նա վերադառնա նախկին մարզավիճակին: Տեսնենք, թե ինչ կասի վիրաբույժը: Համոզված եմ՝ նա այլևս վիրահատության կարիք չի ունենա,- ասել է Լամբերտը: Sky Sports