«Աստոն Վիլլան» համալրել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի հավակնորդների ցուցակը։
«Սիթին» «Լիդսից» 45 միլիոն ֆունտով գնեց Ֆիլիպսին անցյալ ամառ, սակայն մինչ այժմ գործարքը իրեն չի արդարացրել:
Կալվինը դեռևս չի ընդգրկվել «Սիթիի» մեկնարկային կազմում Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում, և խոսվում է, որ ընդամենը մեկ մրցաշրջան հետո կլքի Էթիհադը:
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, 27 ամյա անգլիացու նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Վիլլան»:
Ֆիլիպսին հրավիրելու համար «առյուծները» պետք է թարմացնեն իրենց տրանսֆերային ռեկորդը, որն այժմ սահմանվում է 33 միլիոն ֆունտ ստեռլինգով, որը ժամանակին բիրմինգհեմյան ակումբը վճարել է Էմիլիանո Բուենդիայի համար: