Բրազիլիական «Ատլետիկո Մինեյրո» ակումբը հրաժարվել «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Նիկոլա Անելկային գնելու մտքից:
Դեռ ապրիլի 5-ին բրազիլիական ակումբի նախագահը թվիթերյան իր էջի միջոցով հայտնեց Անելկայի հարցում համաձայնության գալու մասին: «Ատլետիկոն» մտադիր էր նախորդ շաբաթ 35-ամյա ֆրանսիացուն ներկայացնել որպես իր ֆուտբոլիստ:
Սակայն, երբ Անելկան իր գործակալի միջոցով հայտնեց, որ Բրազիլիա կտեղափոխվի ապրիլի 19-ից ոչ շուտ, ակումբը հրաժարվեց այդ գործարքից:
-Մենք այդպես էլ չկարողացանք համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ: Ամեն ինչ համաձայնեցված էր, սակայն մենք որոշեցինք չեղյալ համարել գործարքը: Մենք չենք պատրաստվում սպասել մինչև ապրիլի 19-ը,- ասել է «Մինեյրոյի» նախագահ Էդուարդո Մաուլֆան: Sky Sports