Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմանդո Դուկան ասել է, որ հարձակվող Արմանդո Բրոյան պատրաստ է խաղալ «Չելսիում» այս շաբաթ։
22 ամյա Բրոյան շարքից դուրս է եկել դեկտեմբերից, երբ Աբու Դաբիում «Աստոն Վիլլայի» դեմ ընկերական խաղում աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացավ:
Այժմ Բրոյան, ում «Վեստ Հեմը» և «Միլանը» փորձեցին գնել անցած ամառ, արդեն լիարժեք մարզվում է, և 21 ամյա ալբանացին լավ հնարավորություն ունի «Չելսիի» հետ մեկնել «Բորնմուտ» հաջորդ կիրակի:
«Բրոյան ավարտել է վերականգնողական փուլը: Մենք ակնկալում ենք, որ նա այս շաբաթ կլինի «Չելսիի» պահեստայինների թվում, նա պատրաստ է խաղադաշտ վերադառնալ: Եթե ոչինչ չպատահի, նա կվերադառնա հավաքական հոկտեմբերին Չեխիայի հավաքականի դեմ հանդիպմանը: Նա կարևոր է մեզ համար, նա լավագույն ալբանացի ֆուտբոլիստներից է, ուստի շատ կօգնի մեզ»,- ասել է Դուկան Euronews-ին տված հարցազրույցում: