«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի ուժեղագույն քառյակում տեղ զբաղեցնելու պայքարում իր թիմն առավելություն ունի «Տոտտենհեմի» նկատմամբ:
Առաջիկա հանգստյան օրերին «Արսենալն» ընդունում է վերջին հորիզոնականում գտնվող «Ռեդինգին», իսկ «Տոտտենհեմը» հյուրընկալվում է «Սուոնսիին»: Եթե ամեն ինչ լինի Վենգերի ծրագրով, ապա «զինագործներն» ընդհուպ կմոտենան իրենց հարևաններին:
Վենգերն, ում թիմը 15 տարի անընդմեջ մասնակցում է Չեմպիոնների Լիգային և 17 տարի շարունակ մրցաշրջանն ավարտում է «Տոտտենհեմից» բարձր հորիզոնականում, վստահ է, որ փորձն այս անգամ էլ կօգնի «Արսենալին»:
-Մենք երկար տարիների փորձ ունենք: Մենք հատուկ ձգտում ունենք հասնելու դրան միասին: Լավ հնարավորություն է մեզ համար: Ցանկանում ենք օգտվել այդ հնարավորությունից:
Պարզապես ցանկանում ենք պահպանել մեր մարզավիճակը: «Բավարիայի» և «Սուոնսիի» հետ խաղերը մեզ ոգևորել են մրցաշրջանի ավարտին: Առջևում դեռ 9 հանդիպում կա: 5 խաղ տանը և 4-ը դրսում,- հայտնել է Վենգերը: