Դևիդ Բեքհեմն արդեն մարզվում է «Արսենալի» հիմնական կազմի հետ: Ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է, թե ինչու է թույլատրել Անգլիայի ազգային հավաքականի և «Լոս Անջելես Գալաքսիի» նախկին կիսապաշտպանին մարզվել «զինագործների» հետ:
-Բեքհեմը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Սա մեկն է այն պատճառներից, որի համար ես թույլ եմ տվել նրան մարզվել մեզ հետ: Նա վաղ առավոտյան հայտնվում է բազայում և միշտ ամբողջական նվիրվածությամբ մարզվում:
Երիտասարդ անգլիացի խաղացողները հետևում են նրան, լսում նրա խորհուրդները: Նա միշտ պատրաստ է տալ դրական խորհուրդ:
Դևիդը բարձրորակ ֆուտբոլիստ է: Իր կարիերայի ընթացքում նա հասել է առավելագույնին: Եվ պատճառն այն է, որ նա սիրում է ֆուտբոլ:
Նա գալիս է բազա մինչ մարզման սկսվելը, իսկ դրանից հետո մնում է և խաղում: Նա հիանալի օրինակ է ծառայում,- հայտնել է Վենգերը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույց