Արսեն Վենգերը հիասթափված է երեկվա պարտությունից հետո: Լիգայի գավաթի քառորդ եզրափակչում Արսեն Վենգերի թիմը մրցակցի հարկի տակ պարտվեց Անգլիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Բրեդֆորդին»:
-Շնորհավորում եմ «Բրեդֆորդին»: Նրանք լավ պաշտպանվում էին և առաջին խաղակեսը մեզնից լավ խաղացին: Սակայն լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսին մենք ռեալ հնարավորություն ունեինք գոլ խփելու, սակայն չխփեցինք,-ասել է ֆրանսիացի մասնագետը:
Ըստ Վենգերի` այս խաղը տիպիկ գավաթային հանդիպում էր իր դժվարություններով: Իսկ «զինագործները» պարտվեցին, քանի որ լավ չիրացրին 11 մետրանոց հարվածաշարը:
-Երբ 11 մետրանոց հարվածներ են լինում, դու կարող ես և´ պարտվել, և´ հաղթել: Իհարկե, դժվար է, երբ առաջին իսկ 11 մետրանոցը չես իրացնում: Դա հոգեբանորեն ճնշում է: Գիտեք` ի´նչն է ինձ առավել ցավեցնում: Մենք խաղում էինք 5 հարձակվողներով և պարտվեցինք,- նշել է Վենգերը: