«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ Պրեմիեր Լիգան շարունակում է մնալ աշխարհի լավագույն ներքին առաջնությունը, չնայած եվրոգավաթներում անգլիական ակումբների ձախողումներին և «Ռեալի» ու «Բարսելոնայի» աստղային կազմերին:
Վենգերը, ով «Արսենալը» մարզում է արդեն 19 տարի, կարծում է, որ Պրեմիեր Լիգան լավագույնն են դարձնում մի շարք գործոններ: Եթե հաշվի առնենք բոլոր ցուցանիշները, ապա ոչ մի առանություն չի կարող համեմատվել Պրեմիեր Լիգայի հետ:
-Ես այն կարծիքին եմ, որ Պրեմիեր Լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է: Մարզադաշտերի, աջակցության և այն կրքի մակարդակի առումով, որն ունի յուրաքանչյուր ակումբ: Աշխարի լավագույն ֆուտբոլիստները հավաքված են Պրեմիեր Լիգայում:
Այս բոլորը Պրեմիեր Լիգան դարձնում են յուրահատուկ: Բացի այդ, դու մի երկրում ես, որտեղ հենց ստեղծվել է ֆուտբոլը: Երբ դու գալիս ես այստեղ, զգում ես դա և ցանկանում ես դառնալ դրա մի մասը,- ասել է Վենգերը: BBC Radio 4