«Նյուքասլ Յունայթեդի» նկատմամբ տարած վստահ հաղթանակից (3:0) հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իր թիմի առաջատար ֆուտբոլիստների վնասվածքները, հնարավոր է՝ արժեցան չեմպիոնական տիտղոս:
Հաղթելով «կաչաղակներին»՝ «զինագործներն» առաջատար «Լիվերպուլի» նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեցին 7-ի: Վենգերին մնում է միայն երազել, թե որտեղ կլիներ իր թիմը, եթե չլինեին վնասվածքները՝ հատկապես Աարոն Ռեմսիի վնասվածքը:
-Ես չեմ ցանկանում առանձնացնել Աարոն Ռեմսիին, քանի որ մենք կարևոր այլ ֆուտբոլիստների կորուստներ ենք ունեցել: Մենք այժմ կարող էինք լինել աղյուսակի վերին հորիզոնականում, սակայն կարևոր պահին շատ ֆուտբոլիստներ շարքից դուրս եկան,- ասել է Վենգերը: Goal