«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ «Արսենալից» հեռանալու դեպքում կտեղափոխվի Գերմանիա:
Այս պահին 64-ամյա ֆրանսիացին մոտ է «Արսենալի» հետ նոր պայմանագիր ստորագրելուն, որի ժամկետը դժվար թե 2-3 տարուց ավել լինի: Նախկինում խոսվում էր, որ «Արսենալում» իր կարիերան ավարտելուց հետո նա կարող է վերադառնալ հայրենիք, մասնավորապես նշվում էր ֆրանսիական ՊՍԺ-ի անունը: Սակայն Վենգերը, ով ծնունդով Էլզասից է և լավ է տիրապետում գերմաներենին, դիտարկում է Բունդեսլիագայի տարբերակը:
-Եթե ստիպված լինեմ այլ ակումբ գնալ, ապա դա կլնի այլ առաջնությունում, քանի որ մեծ հարգանք ունեմ «Արսենալի» նկատմամբ և չեմ կարող մարզել անգլիական այլ թիմ:
Գերմանիան լավ տարբերակ է ինձ համար, քանի որ ես որոշ չափով ունեմ գերմանական կուլտուրա,- ասել է Վենգերը: Evening Standard