«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ թիմն ուժեղացնելու համար իրենք նոր ֆուտբոլիստներ են փնտրում:
Այդպես էլ չկարողանալով տրանսֆերներ իրականացնել՝ մրցաշրջանի հենց մեկնարկային խաղում «զինագործները» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեցին «Աստոն Վիլլային»:
Այդ խաղից հետո, որը Վենգերն անվանեց «մեծ հարված», երկրպագուները նոր ալիք բարձրացրին՝ Վենգերից պահանջելով նոր ֆուտբոլիստներ գնել:
-Մենք տրանսֆերային հարթակում ենք և պատրաստ ենք գումարներ ծախսել: Բոլորն ասում են․ «Ֆուտբոլիստներ գնի՛, ֆուտբոլսիտներ գնի՛, ֆուտբոլիստներ գնի՛․․․», Բայց ու՞մ գնեմ: Մենք վերլուծում ենք յուրաքանչյուր ֆուտբոլիստի խաղը և օրը 24 ժամ աշխատում ենք այդ ուղղությամբ: Մենք այդ ամենին լուրջ ենք վերաբերվում,- ասել է Վենգերը: The Guardian