«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ «Մարսելի» դեմ տարած հաղթանակը պայմանավորված էր իր թիմի համբերությամբ և փորձով:
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում հավասար խաղ էր ընթանում մինչ այն պահը, երբ «Մարսելը» պաշտպանությունում սխալ թույլ տվեց, որից էլ օգտվեց Թեո Ուոլկոտը:
Իսկ հետո Աարոն Ռեմսին վճռեց խաղի ելքը: Դաշտի տերերն ընդամենը կարողացան խաղի վերջին րոպեին 11-մետրանոցից կրճատել հաշվի տարբերությունը: Վենգերն ուրախ է, որ իր թիմը համբերությամբ սպասեց վճռորոշ հնարավորությանը:
-Ես կարծում եմ, որ կարևոր էր առաջինը գոլ բաց չթողնելը: Այս հաղթաակը հնարավոր եղավ շնորհիվ թիմային համբերության և փորձի: Կարևորն այն է, որ մենք մեկնարկեցինք երեք միավորով:
Մենք գիտեինք, որ ծանր խաղ է սպասվում: Մրցակիցը լավ թիմ ունի, որը կարող է հաղթել ցանկացած հակառակորդի,- Sky Sports-ին տված հարցազրույցում հայտնել է Արսեն Վենգերը: