Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր առաջատար «Արսենալը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Չելսիին»։
Խաղի ելքի վրա ազդեց 18-րդ րոպեին Պեր Մերտեզակերի հեռացումը, որից ընդամենը 5 րոպե հետո հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ Հանդիպման միակ և «ազնվականների» համար հաղթական գոլը խփեց Դիեգո Կոստան։
Բաց թողած գոլից հետո Արսեն Վենգերը փոփոխության շնորհիվ ամրացրեց պաշտպանությունը, ինչի շնորհիվ իր թիմը նոր գոլ բաց չթողեց, սակայն չկարողացավ նաև խփել։
Այս հաղթանակից հետո Գուս Հիդինգի թիմը՝ վաստակած 28 միավորով մեկ քայլ բարձրացավ մրցաշարային աղյուսակում, իսկ «Արսենալը» նահանջեց 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Կոստա՝ 23ր
Հեռացում․ Մերտեզակեր՝ 18ր։