Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
Լավագույն քառյակում իր տեղն ապահոված «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Պեպե Մելի սաների նկատմամբ: Հանդիպման միակ և «զինագործների» համար հաղթական գնդակը 14-րդ րոպեին խփեց Օլիվյե Ժիրուն:
«Արսենալը» հաղթեց 1:0 հաշվով և վաստակած 76 միավորով կշարունակի զբաղեցնել 4-րդ հորիզոնականը:
Գոլ. Ժիրու՝ 14ր: