Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»:
«Զինագործները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մերսիսայդյան ակումբի դարպասը: Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, իսկ լոնդոնյան ակումբի երկրորդ գնդակը խփեց Տոմաշ Ռոսիցկին:
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 51 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական:
Գոլեր. Ժիրու՝ 39ր, Ռոսիցկի՝ 89ր: