Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։
Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Դուշան Տադիչի հարվածից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Պետր Չեխը։ 29-րդ րոպեին Լորան Կոսելնին վերականգնեց հաշվի հավսարությունը, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին լոնդոնցիները 11 մետրանոց վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Սանտի Կազորլան։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 7 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Չեխ՝ 18ր (ինքն․), Կոսելնի՝ 29ր, Կազորլա՝ 90+4ր։