«Արսենալը» ձեռք բերեց «Այաքսի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Յուրիեն Թիմբերին:
Թիմբերը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ և այս տրանսֆերային պատուհանի ընթացքում դառնում է երկրորդ նորեկը «զինագործների» համար՝ «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցից հետո:
Թիմբերի տրանսֆերը գնահատվում է 45 միլիոն եվրո (38,6 միլիոն ֆունտ ստերլինգ), ներառյալ 5 միլիոն եվրո (4,3 միլիոն ֆունտ) բոնուսներ: Յուրիենը «Արսենալում» հանդես կգա 12 համարի մարզաշապիկով։
Թիմբերը «Այաքսի» համակարգում է 2014 թվականից՝ 2020 թվականի մարտին իր նորամուտից ի վեր անցկացնելով 121 հանդիպում:
Նաև 22 ամյա Թիմբերը պարբերաբար հրավիրվում է Հոլանդիայի հավաքական, որտեղ նա առանցքային խաղացող է համարվել Եվրո-2020-ում և 2022-ի աշխարհի առաջնությունում:
«Մենք շատ ոգևորված ենք, որ Յուրիենը միանում է մեզ: Նա բազմաֆունկցիոնալ երիտասարդ պաշտպան է, ով տեղավորվում է մեր խաղային համակարգում և շատ բան կավելացնի մեր թիմին»:
«Յուրիենը երիտասարդ խաղացող է, բայց նա արդեն հասել է շատ բանի: Նա մեկ անգամ չէ, որ մասնակցել է միջազգային մրցաշարերի, ինչպես նաև տիտղոսներ է նվաճել «Այաքսի» հետ: Մենք անհամբեր սպասում ենք նրան մեր թիմում ինտեգրելուն»,- Արտետայի խոաքերն է վերաբերվող իր թիմի նորեկին։