«Արսենալը» բանակցություններ է սկսել «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի հետ:
Վաղուց էր սպասվում, որ Տիլեմանսը կհեռանա «Լեսթերից», և դա տեղի կունենա այս ամառ, քանի որ Յուրիի պայմանագիրը ավարտվում է մրցաշրջանի վերջում:
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, շատ ակումբներ ցանկանում են Տիլեմանսին իրենց կազմում ազատ գործակալի կարգավիճակով, սակայն 25 ամյա բելգիացի ֆուտբոլիստը բավականին բարձր աշխատավարձի պահանջներ է ներկայացրել:
Պահանջներն արդեն իսկ պայքարից հանել են «Լիվերպուլին», սակայն «Արսենալը» ոչ միայն հետաքրքրված է Յուրիով, այլ արդեն սկսել է նրա ներկայացուցիչների հետ բանակցությունների գործընթացը:
Տիլեմանսին, ով ներկայումս բացակայում է կոճի վնասվածքի պատճառով, ցանկանում են ձեռք բերել նաև «Նյուքասլը» և «Բարսելոնան»: