«Արսենալի» ակտիվությունը տրանսֆերային շուկայում շարունակվում է: The Telegraph-ի հաղորդմամբ, «զինագործները» պատրաստ են Կարիմ Բենզեմայի համար 40 մլն ֆունտ վճարել Մադրիդի «Ռեալին»:
Աղբյուրի հաղորդմաբ, վերջին 48 ժամվա ընթացքում կողմերը բանակցություններ են վարում Ֆրանսիայի հավաքականի հարձակվողի տեղափոխության համար, և մադրիդցիները Բենզեմային բաց թողնելու պատրաստակամություն են հայտնել:
Միաժամանակ BBC-ն հայտնում է, որ «Արսենալը» ցանկանում է գնել նաև «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային: