«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։
Անցած մրցաշրջանում «զինագործների» դարպասը պաշտպանեցին Պետր Չեխը և Դավիդ Օսպինան, սակայն ոչ մեկը, ոչ մյուսը իրենց պաշտպանների հետ չփայլեցին։ «Արսենալի» նոր մարզիչ Ունայ Էմերին որոշեց թիմն ուժեղացնելու աշխատանքները սկսել հենց պաշտպանական գծից։
Շտեֆան Լիխշտայների տեղափոխությունից և Սոկրատիս Պապաստատոպուլոսի տրանսֆերը համաձայնեցնելուց հետո այժմ Էմերին իր տրամադրության տակ ունի 26-ամյա Լենոյին։