«Արսենալի» հարձակվող Ժերվինյոն պաշտոնապես տեղափոխվեց իտալական «Ռոմա»: Գործարքի արժեքը գնահատվում է 7 մլն ֆունտ:
26-ամյա իվուարցին երեկ առավոտյան մեկնեց Հռոմ, որտեղ բուժզննում անցավ և ստորագրեց 4 տարվա պայմանագիր:
-Ես շատ ուրախ եմ: Սա իմ երազանքն էր,- Ժերվինյոյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնակ կայքը:
Իտալիայի մայրաքաղաքում Ժերվինյոն կաշխատի իր նախկին մարզիչ Ռուդի Գարսիայի հետ: Հիշեցնենք, որ Ժերվինյոն «Արսենալի» մարզաշապիկը կրեց 2 տարի: