Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայի հետ պայմանագրի հարցում համաձայնության գալուց հետո այժմ «Արսենալը» հուսով է, որ տրասնֆերն ավարտին կհասցնի մինչև Եվրո-2016-ի մեկնարկը։
Նախորդ շաբաթ 23-ամյա Ջական հայտնեց, որ ցանկանում է իր ապագայի հետ կապված հարցերը հստակեցնել մինչ Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա այս ամառ, Ֆրանսիայում։ Հետո Գրանիտն ակնարկեց, որ վերջին հանդիպումն է անցկացնում Բունդեսլիգայում։
Goal պարբերականը վստահեցնում է, որ «զինագործներն» արդեն համաձայնության են եկել ֆուտբոլիստի անձնական պայմանագրի հարցում և այժմ սպասում են «Բորուսիայի» պատասխանին։ Գերմանական ակումբը պատրաստ է սկսել բանակցությունները, սակայն միայն 30 մլն եվրո մեկնարկային առաջարկից հետո։
Նշվում է, որ «Բորուսիան» մտադիր է Ջակային բաց թողնել միայն այն ժամանակ, երբ նրան արժանի փոխարինող գտնի։ Ուստի, կարելի է ենթադրել, որ այս շաբաթ տրասնֆերը չի կայանա։