«Արսենալը» պաշտոնապես հաստատել է «Նիցցայի» և Կոլումբիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինայի տրանսֆերը: 25-ամյա դարպասապահը լավ տպավորություն թողեց աշխարհի առաջնությունում, ինչով էլ հայտնվեց «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ուշադրության կենտրոնում:
Ի դեմ Օսպինայի «զինագործները» ստանում են մի դարպասապահի, ով ոչ միայն կուժեղացնի մրցակցությունը դարպասապահի դիրքում, այլև կարող է դառնալ լոնդոնյան ակումբի առաջին համարը:
«Արսենալի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ Դավիդը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել «զինագործների» հետ: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:
Սպասվում է, որ Օսպինան առաջին անգամ «Արսենալի» մարզաշապիկը կհագնի Emirates Cup-ի ժամանակ, որը կկայանա օգոստոսի 2-ին և 3-ին: